Lightning

Աղետների և Արտակարգ ​Իրավիճակների Հայկական ​Ասոցիացիա

Անդամակցություն

Մեր մասին

Գիտաժողովներ

Միացեք <<Աղետների և Արտակարգ Իրավիճակների ​Բժշկության Հայկական Ասոցիացիային

Ասոցիացիային կարող է անդամակցել ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա 18 տարին լրացած ցանկացած ​քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է նրա կանոնադրությունը

Ասոցիացիային կարող է անդամակցել ցանկացած բժշկական ոլորտի աշխատակից՝ բժիշկ, կլինիկական ​օրդինատոր, բուժքույր, բժշկական համալսարանի ուսանող, բժշկական կրտսեր աշխատակից, փրկարար ​ծառայության աշխատակից, ինչպես նաև ցանկացած ոչ բժշկական ոլորտի աշխատակից։

ԲԺԻՇԿ ԱՆԴԱՄՆԵՐ

Գործող բժիշկներ անկախ մասնագիտությունից(Աղետների և Արտակարգ իրավիճակներում ցանկացած ​մասնագիտության բժիշկ իր ուրուն դերն ունի)։

ԲՈՒԺՔՈՒՅՐ ԱՆԴԱՄՆԵՐ

Գործող բուժքույր/բուժակներ

ՈՉ ՄԱՍՆԱԳԵՏ/ՍՈՎՈՐՈՂ/ԿԱՄԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

Փրկակար ծառայության աշխատակիցներ, Պարեկային ծառայության աշխատակիցներ, ոստիկաններ, բժշկական ​ոլորտում սովորողներ, կամավորներ, ովքեր ցանկանում են սովորել, թե ինչպես աղետների և արտակարգ ​իրավիճակներում բժշկական օգնություն ցուցաբերել։

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ

Ասոցիացիային բացառիկ ծառայություններ և խորհուրդներ մատուցած անձնավորություններ։

ԱՍՈՑԻԱՑԻԱ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Ասոցիացիայի անդամ դառնալու համար անհրաժեշտ է՝

  • Կատարել անդամավճար(նայել ստորև)
  • Լիարժեք և պատշաճ լրացնել անդամակցության հայտը, որը կքննարկվի խորհրդի կողմից և կորոշվի ​անդամության տեսակի վերաբերյալ

Ասոցիացիայի խորհրդատու անդամության շնորհման կարգը

Ասոցիացիայի խորհրդի անդամները գրավոր կներկայացնեն խորհրդին թեկնածուի տվյալները, որը կքննարկվի ​խորհրդի բոլոր անդամների կողմից և կկայացվի որոշում։

ԱՆԴԱՄԱՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Միության բոլոր անդամները պարտավոր են վճարել իրենց անդամավճարները՝ 10․000(տաս հազար) ՀՀ դրամ, ​անկախ անդամության տեսակների:
  2. Անդամավճարը պետք է վճարել միանվագ, որից հետո լրացնել համապատասխան անդամակցության ձևանմուշը, որը ​1 օրացույցային տարվա համար է։
  3. Անդամավճարները փոխանցելիս անհրաժեշտ է օգտագործել հետևյալ տվյալները՝
  4. Ձևանմուշը կարող եք լրացնել անդամավճարի վճարումից հետո սկանավորելով ստորև QR-կոդը։
  5. Անդամավճարի բանկային փոխանցումը կարելի է կատարել՝ ՇՈՒՏՈՎ։


ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

Անդամակցությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում.

  • անդամի կամքով, նրա գրավոր դիմումի հիման վրա,
  • անդամավճարի սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չվճարելու դեպքում՝ առանց ​լրացուցիչ քննարկման: Սույն հիմքով դադարեցված անդամակցությունը կարող է վերականգնվել տարեկան ​անդամավճարը լրիվ ծավալով վճարելու դեպքում, վճարման օրվանից,

Անդամակցության դադարեցման դեպքում տվյալ տարվա համար վճարված անդամավճարը հետ չի վերադարձվում: